62-ՐԴ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԱԶԴԻ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - Վրաստանում 62-րդ ռուսական ռազմակայանի բացակայությունը չպետք է ազդի, առավելապես հայերով բնակեցված, Ախալքալաքի բնակչության սոցիալական վիճակի վրա: Այդ մասին այսօր հայտարարել է Երեւան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն` պատասխանելով Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածքից ռուսական ռազմակայանի դուրսբերման հետեւանքների մասին հարցին: Նախարարը հաղորդել է, որ այդ նպատակով վրացական իշխանությունները մշակում են տարածաշրջանի սոցիալական զարգացման համալիր միջոցառումներ: Նա ընդգծել է, որ «Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերման հարցը գործնականորեն լուծված է, եւ խոսքը գնում միայն ժամկետների մասին»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Ախալքալաքում տեղի է ունեցել բողոքի միտինգ ընդդեմ Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածքից ռուսական ռազմակայանի դուրսբերման: Միտինգի մասնակիցները իրենց անհանգստությունն են արտահայտել այն կապակցությամբ, որ Ախալքալաքի տարածքից ռուսական ռազմակայնի դուրսբերումը ոչ միայն կսրի Ջավախքում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, այլ նաեւ բնակչությանը կզրկի իրենց անվտանգության գլխավոր երաշխիքից: Նրանք նշել են, որ վրացական կողմը ի վիճակի չէ պաշտպանել Ջավախքի հայերին Թուրքիայի հնարավոր ներխուժումից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---