Տիգրան Թորոսյանը Ստրասբուրգում մասնակցելու է խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կմեկնի Ստրասբուրգ` մասնակցելու խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Եվրոպական երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ Ստրասբուրգում մայիսի 22-ին եւ 23-ին կքննարկվեն «Խորհրդարանները եւ քաղաքացիական հասարակությունը» եւ «Ազգային խորհրդարաններ եւ Եվրախորհուրդ. ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքների գերակայության քարոզչոթյունը» թեմաները: Համաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հանդիպումները ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի, ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչի հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---