Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ նիստին

PanARMENIAN.Net - Մայիսի 24-27-ը Հայաստանի ասոցիացված խորհրդարանական պատվիրակությունը, որը ղեկավարում է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Աղաբեկյանը, մասնակցել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Բեռլինում կայացած գարնանային նստաշրջանին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, պատվիրակության անդամները` Ր. Հովհաննիսյանը, Կ. Ավագյանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Ս. Մկրտչյանը մասնակցել են Քաղաքական, Պաշտպանության եւ անվտանգության, Անվտանգության քաղաքացիական չափման, Տնտեսության եւ անվտանգության, Գիտության ու տեխնոլոգիայի կոմիտեների եւ լիագումար նիստի աշխատանքներին:



Ելույթներով հանդես են եկել Գերմանիայի կանցլեր տկն. Ա. Մերկելը, Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Ն. Լամմերտը, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յ. դե Հուպ Սխեֆֆերը, Գերմանիայի արտգործնախարար Ֆ-Վ. Շտայնմայերը: Քննարկումներ են ծավալվել մի շարք արդիական խնդիրների շուրջ` ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի մշակում, Ռուսաստանի հետ հարաբերություններ, իրականացվող գործողություններ, Դաշինքի ընդլայնում, Գործընկերություններ, էներգետիկ անվտանգություն: ՀՀ պատվիրակության անդամները կատարել են համապատասխան մեկնաբանող հայտարարություններ, ելույթ ունեցողներին ներկայացրել հարցադրումներ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---