ԵՄ-ն բարձր է գնահատում Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման գործընթացը Հայաստանում

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Բյուսելում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքակության գծով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը երկուստեք դրական գնահատական տրվեց Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի կատարման ընթացքին, քննարկվեց ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործման հեռանկարը: Նախարար Նալաբանդյանն ասաց, որ Հայաստանը շարունակելու է եվրոպական ընտանիքին մերձենալու իր հետեւողական քայլերը: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում իրականացվող բարեփոոումներին ԵՄ կառույցների եւ կազմակերպության անդամ առանձին երկրների կողմից երկկողմ ձեւաչափով ցուցաբերվող աջակցության համար:



Զրուցակիցները անդրադարձ կատարեցին նաեւ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ քաղաքական երկխոսության ձեւաչափերի գործունեությանը, տարբեր ոլորտներում երկկողմ ծրագրերի իրականացմանը:



Նախարար Նալբանդյանն ու հանձնակատար Ֆերերո-Վալդները քննարկեցին նաեւ իրադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Հանձնակատարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---