Սեյրան Օհանյան. Հայ զինծառայողները միշտ պատրաստ են համարժեք պատասխան տալ հակառակորդին14 հուլիսի 2008 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սահմանը հուսալիորեն պաշտպանված է, Ադրբեջանի հետ սահմանակից դիրքերը հագեցած են այն ամենով, ինչ անհրաժեշտ է, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, սահմանային պահակետերի անձնակազմն ապահովված է անհրաժեշտ սպառազինութայմբ եւ միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ հակառակորդին: «Մենք նաեւ մեծապես կարեւորում ենք մարտական հերթապահություն անող մարտիկների սննդի եւ կենցաղային պայմանների հարցը»,-ընդգծել է Օհանյանը: Հուլիսի 12-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ կառավարության անդամները այցելել են Տավուշի շրջանի սահմանամերձ գյուղեր: Ըստ պաշտպանության նախարարի, այցի նպատակն էր «բանակ-հասարակություն-կառավարություն» կապի ամրապնդումը: Երկու շաբաթ առաջ ադրբեջանական տարածքից նշանառուի կողմից սպանվեցին Տավուշի շրջանի Չինար գյուղի երկու բնակիչներ: Պահակետերի պետերից մեկի խոսքերով, ադրբեջանական կողմից գնդակոծություններ լինում են օրը մի քանի անգամ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |