Այսօրվա դրությամբ հայկական բանակը շարունակում է ամենամարտունակը լինել տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ հայկական բանակը շարունակում է ամենամարտունակը լինել տարածաշրջանում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, ՀՀ ԶՈՒ-ը պատրաստ են ետ մղել Հայաստանի դեմ ցանկացած հարձակում եւ կարող են ապահովել սահմանների եւ ժողովրդի անվտանգությունը: «Սակայն որքան էլ արդիական զենքով զինված լինի բանակը, բանակում կարեւորնը զինվորն է, որը գտնվում է առաջնային դիրքերում: Եվ մեր ողջ ուշադրությունը պետք է ուղղված լինի հենց նրան»,-ընդգծել է Օհանյանը:



Միեւնույն ժամանակ պաշտպանության նախարարը նշել է, որ նախարարությունը սկսել է առանձնակի ուշադրություն դարձնել աճող սերնդի ռազմա-հայրենասիրական դաստիարակությանը: «Այդ նպատակով մենք արդեն երկու DVD ենք պատրաստել հայոց պատմության վերաբերյալ` «Տիգրան Մեծ» եւ «Մեսրոբ Մաշտոց», ինչպես նաեւ պատմաբան Արտակ Մովսիսյանի «Հայոց պատմութան աշխարհակալությունները» գիրքը, որոնք սեպտեմբերի 1-ին կփոխանցվեն Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի բոլոր դպրոցներին»,-ասել է Սեյրան Օհանյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---