Սեպտեմբերի 3-ին Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մոսկվա` ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա` ՀԱՊԿ անդամ-պետությունների Արտգործնախարարների խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Տիգրան Բալայանը: Գագաթնաժողովին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Թաջիկստանի եւ Ուզբեկստանի ԱԳՆ ղեկավարները:



Նրա խոսքերով, սեպտեմբերի 5-ին ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի սեսսիային հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը կազմակերպության մեջ նախագահությունը կընդունի Ղրղզստանից:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---