ՀԱՊԿ պաշտպանության նախարարները հավաքվել են Երեւանում

PanARMENIAN.Net - Երեւանում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Պաշտպանության նախարարները հավաքվել են քննարկելու համար ՀԱՊԿ հետագա զարգացումը, մասնավորապես, 2009 եւ հարջորդ տարիներին: «Հայաստանն արդեն ստորագրել է երկկողմ համագործակցության մասին համաձայնագրեր Բելառուսի ու ՌԴ-ի հետ»,-ասել է ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան: Նրա խոսքերով,հանդիպման շրջանակներում նախատեսվում է քննարկել ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգի ստեծղման նախագիծը:



«Մենք լուրջ ուշադրություն են դարձրել մարտական պատրաստավածության մակարդակի բարձրացմանը: Այդ ուղղությամբ ստորագրված ծրագրերը 2010-2014թթ. համար թույլ կտան բարձրացնել այդ մակարդակը»,-ասել է ՌԴ ՊՆ ղեկավար Անատոլի Սերդյուկովը` հավելելով, որ «Ռուբեժ» հրամանատարաշտաբային զորավարժանքները կանցկացվեն երկու տարին մեկ ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում:



Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժան նշել է, որ ՌԴ դիրքորոշումը ԵՍԶՈՒՍՊ-ի հարցում եւ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում կիսում են ՀԱՊԿ բոլոր երկրները:



ՀԱՊԿ ՊՆ ղեկավարները հաստատեցին Պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքի պլանը 2009թ. համար:



Նիստին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ-ի, Տաջիկստանի ՊՆ ղեկավարները, Ուզբեկստանի պաշտպանության նախարարի տեղակալը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:



Այժմ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---