Երեւանում կայացել է տեղեկատվական անվտանգության ռազմավարության հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին կայացել է Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ռազմավարության հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում, նիստը վարել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Շեշտելով Հայաստանում տեղեկատվական անվտանգության ապահովման կարեւորությունը` Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է խնդրի ընդհանուր հայեցակարգային մոտեցումները: Աշխատանքային խմբի անդամները կարծիքներ են փոխանակել փաստաթղթի կառուցվածքին, այս ոլորտում Հայաստանի օրենսդրական դաշտի կատարելագործմանը, երկրի տեղեկատվական անվտանգությանն սպառնացող մարտահրավերներին վերաբերող հարցերի մասին: Քննարկվել են նաեւ կազմակերպչական խնդիրներ:



Արթուր Բաղդասարյանը հանձնարարել է աշխատանքային խմբի անդամներին` մինչեւ փետրվարի 15-ը իրենց նկատառումները ներկայացնել տեղեկատվական անվտանգության ռազմավարության նախագծի վերաբերյալ: Նա նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունների պաշտոնական տեսակետն ստանալուց հետո փաստաթղթի նախագծի մշակման աշխատանքներում կներգրավվեն նաեւ ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:



Տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակումը նախատեսված է «Ազգային անվտանգության ռազմավարությամբ», ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի 2009 թվականի ծրագրով: Այն կնպաստի Հայաստանի տեղեկատվական անվտանգության համակարգի ձեւավորմանը, ինչպես նաեւ Հասարակական անվտանգության պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների շրջանակում տեղեկատվության փոխանակման ու դրա անվտանգության ապահովման առաջնահերթությունների սահմանմանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---