Երեւանի քաղաքապետի ընտրությունները երիտասարդ սերնդին թույլ կտան գործնականում կիրառել իր գիտելիքները

PanARMENIAN.Net - «Ըստ երեւույթին, այժմ ե'ւ իշխանությունները, ե'ւ ընդդիմությունը նոր, լավ պատրաստված երիտասարդ կադրերի կարիք ունեն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ազգային դեմոկրատների ալյանս» կուսակցության անդամ Կարեն Վարդանյանը:



Նրա խոսքով, Արշակ Սադոյանի գլխավորությամբ ԱԴԱ որոշել է երիտասարդական հասարակական ակումբ կազմակերպել, որի անդամները գործնականում կսովորեն պատրաստ լինել քաղաքական գործընթացներին: «Հնարավոր է` ցուցակ լինի, եւ երիտասարդները մասնակցեն Երեւանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններին. այդպիսով, երիտասարդ սերունդը հնարավորություն կունենա գործնականում կիրառել իր գիտելիքները»,- հայտնել է Կարեն Վարդանյանը:



Կարեն Վարդանյանը կուսակցության շանսերը բարձր է գնահատել, քանի որ, իր կարծիքով, իրենց օգտին քվեարկելու են ոչ միայն երիտասարդները, այլեւ ավագ սերնդի մարդիկ: Եթե ամեն ինչ լավ կազմակերպվի, նրանք հեշտությամբ կհաղթահարեն 7% սահմանը, գտնում է նա:



ԱԴԱ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն իր հերթին հայտնել է, որ ընտրություններին մասնակցելու գործընթացը փողի հետ չէ կապված: «Կուսակցության միջոցները թույլ չեն տալիս ծածկել նախընտրական քարոզարշավի ֆինանսական ծախսերը, եւ մենք որոշեցինք համատեղ միջոցներ օգտագործել, որպեսզի լուծենք այդ հարցը»,- հայտնել է ԱԴԱ նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---