Չճանաչված ցեղասպանությունները հանգեցնում են նոր ցեղասպանությունների

PanARMENIAN.Net - Երեւանում կայացած «Ցեղասպանությունների միջազգային ճանաչումը` որպես դրանց կանխման միջոց» քննարկմանը փորձագետներն իրենց խոսքում գրեթե միաձայն հայտնեցին, որ Հայոց ցեղասպանության չճանաչումն ու ժխտման քաղաքականությունը հանգեցնում է նոր ցեղասպանությունների:



PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե Թուրքիայի կողմից նոր ցեղասպանության փորձը կանխելու համար ինչպիսի գործողություններ են ձեռնարկվում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը պատասխանել է, որ Հայոց ցեղասպանությունն ու միջազգային ճանաչման գործընթացը ոչ միայն քաղաքական գործողություն է, այլեւ երկրի ազգային անվտանգության խնդիր: «Մենք ապահովագրված չենք Հայոց ցեղասպանության կրկնման փորձից: Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի ազգային անվտանգության ապահովման խնդիր է»,- հայտնել է Մանուկյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---