Տիգրան Նահապետյան. Հայաստանն արժանի է պատվավոր տեղ զբաղեցնելու մյուս զարգացած երկրների շարքում

PanARMENIAN.Net - «Ներկա պահին անհնար է միանշանակ գնահատական տալ Հայաստանում կատարվող ներքին քաղաքական գործընթացներին: Բայց ակնհայտ է, որ դրանց զարգացման նման տեմպերը մոտ ժամանակներս կհանգեցնեն նոր քաղաքական դաշտի եւ նոր քաղաքական ուժերի ձեւավորման անհրաժեշտությանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Պրոֆեսիոնալներ» Հասարակական քաղաքականության ինստիտուտի միջազգային ու եվրոպական իրավունքի փորձագետ Տիգրան Նահապետյանը:



Ինչպես նշում է փորձագետը, գործող պետական համակարգը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե հասարակությունը գիտակցում է, որ պետական համակարգը կոչված է ծառայելու իր քաղաքացիներին, իսկ յուրաքանչյուր քաղաքացի իր հերթին ընկալելու եւ կատարելու է իր պարտականությունները պետության առջեւ:



Փորձագետը նաեւ նշել է ինքնին անցումային շրջանի կարեւորությունը: «Դրա դրական յուրահատկությունը հնարավորությունն է` ապացուցելու, որ մեր երկիրն արժանի է իր պատվավոր տեղը զբաղեցնելու մյուս զարգացած երկրների թվում»,- հայտնել է Նահապետյանը: Նա նաեւ ընդգծել է իր անհամաձայնությունը մի շարք քաղաքական գործիչների տեսակետի հետ, որոնք բոլոր անհաջողություններում մեղադրում են ներկա շրջանի յուրահատկությունները:



Փորձագետը նաեւ կարծիք է հայտնել Երեւանի ավագանու Խորհրդի եւ քաղաքապետի առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Նրա խոսքով, գաղտնիք չէ, որ ՀԱԿ կողմից Երեւանի քաղաքապետի պաշտոնում Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջադրելը շոկային անակնկալ էր: «Ըստ երեւույթին, հիմնական պայքարը ծավալվելու է երկու թեկնածուների միջեւ: Եւ ես ավելի քան վստահ եմ, որ ընտրություններից հետո իշխանամետ կոալիցիոն ուժերը Խորհրդի շրջանակներում նոր կոալիցիա կստեղծեն, քանի որ դա շահավետ է նրանց բոլորի համար»,- հայտնել է փորձագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---