«AMNESTY INTERNATIONAL» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - «Amnesty International» միջազգային իրավապահ կազմակերպությունը անհանգստություն է հայտնել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում մի շարք երկրների հետ ԱՄՆ ռազմական համագործակցության կապակցությամբ: Այդ երկրների ցուցակում է նաեւ Ադրբեջանը: Անհանգստությունը, մասնավորապես, պայմանավորված է նրանով, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում Վաշինգտոնը մեծ քանակությամբ զենք է հանձնել այն երկրներին, որոնք հատուկ ուշադրություն չեն դարձնում մարդու իրավունքների պաշտպանմանը եւ որտեղ կանոնավոր խախտվում են մարդու իրավունքները: Նախօրեին այդ իրավապահ կազմակերպությունը կոչ է արել«մեծ յոթյակի» երկրներին խստորեն հսկել զենքի հանձնման գործընթացը այն երկրներին, որտեղ կան մարդկային զոհերով ուղեկցվող լուրջ իրավախախտումներ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---