ՀՀ վարչապետը հեռացրել է մի շարք պետպաշտոնյաների

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Բագրատ Եսայանն ազատվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ է նշանակվել Մանուկ Մկրտչյանը, որը նախկինում զբաղեցնում էր Գնահատման եւ տեստավորման կենտրոնի (ԳՏԿ) տնօրենի պաշտոնը:



ՀՀ վարչապետի որոշումներով Դավիթ Երիցյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալի, Հակոբ Մաթիլյանը` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից, Արտակ Չոբանյանը, Արտաշես Նիկոյանը եւ Զոհրաբ Թորոսյանն ազատվել են համապատասխանաբար, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոններից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---