Միջազգային կազմակերպությունների դիտորդները պատրաստ են իրենց առաքելությանը

PanARMENIAN.Net - «Երեւանի Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններում որպես դիտորդ կմասնակցեն Եվրոպայի Խորհրդի 15 ներկայացուցիչներ, ԵԱՀԿ նախագահ Սերգեյ Կապինոսը, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, Ընտրությունների համակարգման միջազգային հիմնադրամը նախագահի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԼՂՀ ԿԸՀ նախագահ»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԿԸՀ մամլո քարտուղար Տաթեւիկ Օհանյանը:



Նրա խոսքերով, որպես դիտորդ ընտրություններին կմասնակցեն նաեւ 29 տեղական ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց ընդհանուր թիվը կազմում է 6000 մարդ:



ՀՀ ԿԸՀ մամլո քարտուղարը հաղորդել է նաեւ, որ ընտրությունների օրը` մայիսի 31-ին, սկսած 12:00-ից, Հայաստանի ԿԸՀ-ն յուրաքանչյուր 3 ժամը մեկ ուղիղ եթերով կհաղորդվի քվեարկության մասնակցած ընտրողների քանակի մասին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---