ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է քրեական գործ հարուցել` ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների առնչությամբ 2 հունիսի 2009 - 00:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Ավղան Հովսեփյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2009 թվականի մայիսի 31-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերն ու ԶԼՄ-ների հրապարակումները, դրանց ստուգման արդյունքները: Հանձնարարվել է ապահովել դատախազական պատշաճ հսկողություն՝ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի, այդ թվում՝ մամուլի հրապարակումների օրենքով սահմանված կարգի քննարկման նկատմամբ: Նկատի ունենալով, որ մամուլի հրապարակումներում նշվել են, թե որոշ տեղամասերում կատարվել են լցոնումներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր գրավոր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ թվով 8 տեղամասերում վերահաշվարկ կատարելու եւ արդյունքները դատախազությանը ներկայացնելու համար: Միաժամանակ հանձնարարվել է հարուցել քրեական գործ՝ Մալաթիա - Սեբաստիա համայնքի տարբեր տեղամասերում լցոնումների, լրագրողների, դիտորդների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների կապակցությամբ՝ իրականացնելու նախաքննություն հրապարակումներում մատնանշված հանգամանքները պարզելու, ընտրախախտում կատարած անձանց ի հայտ բերելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար: Քրեական գործով նախաքննությունը կիրականացնի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է քրեական գործ հարուցել նաեւ Էրեբունու տարածքում տեղակայված թիվ 9/1 ընտրատեղամասում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ թելադրված քննչական գործողություններ կատարելու եւ բազմակողմանի քննություն կատարելու անհրաժեշտությամբ: Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Էրեբունու բաժինը: ՀՀ գլխավոր դատախազը դիմում է ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին, կուսակցություններին, նախընտրական դաշինքներին ու Երեւանի քաղաքացիներին` կեղծումների եւ խախտումների փաստերի մասին տեղեկություն տրամադրելու խնդրանքով, այդ մասին հաղորդվում է ՀՀ գլխավոր դատախազիմամլո ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |