ՀԱԿ քննադատում է Հայաստանում MCC ծրագրերի ֆինանսավորման դադարեցումը11 հունիսի 2009 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առնչությամբ Հայաստանի դեմ ուղղված ցանկացած պատժամիջոցներ պետք է ուղղվեն Հայաստանի կառավարության դեմ, որը մեղավոր է ստեղծված իրադրության համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, հենց այդ հանգամանքի հետ է կապված Հայաստանում ծրագրերը ֆինանսավորելու` «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերության հրաժարվելը: «Բայց ամբողջ ցավը նրանում է, որ այդ պատժամիջոցներն ուղղված են ոչ թե կառավարության, այլ Հայաստանի ժողովրդի դեմ, ուստի ՀԱԿ դեմ է այդ որոշմանը»,- ընդգծել է Զուրաբյանը:Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը (MCC) դադարեցնում է Հայաստանի ֆինանսավորումը: Այդպիսի որոշում է ընդունվել ընկերության տնօրենների խորհրդի` պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահությամբ կայացած նիստին: Ընկերության գլխավոր տնօրեն Ռոդնի Բենտի խոսքով, այդպիսի որոշման համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական կառավարման զարգացման վերաբերյալ ընկերության սկզբունքներին, հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |