Արման Մուսինյան. Հուլիսի 1-ին ՀԱԿ համակիրների վրա հարձակումը ծրագրավորված էր 3 հուլիսի 2009 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ համակիրների հետ պատահած միջադեպի մեկնաբանությունը ոստիկանության կողմից չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին այօսր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Նրա խոսքերով, ոստիկանությունը սխալվել է ոչ միայն պատահարի բովանդակության, այլ նաեւ ժամանակի մեջ: «Ոստիկանության հաղորդագրությունում նշված է, որ միջադեպը տեղի է ունեցել 20:30-ին, այն դեպքում, երբ 19:50-ին «Շտապ օգնության» մեքենան տուժածներին տեղափոխում էր հիվանդանոց»:«Բարեբախտաբար մեզ հաջողվեց ստանալ դեպքի վայրի լուսանկարները եւ տեսագրությունը, որի շնորհիվ պարզ երեւում է, որ տուժածներին հետեւում էին»,- հայտարարել է Մուսինյանը, նշելով, որ հարձակվողների բոլոր գործողությունները ծրագրավորված էին, եւ նրանք միայն հարմար պահի էին սպասում: Հուլիսի 1-ին Երեւանում Աբովյան փողոցում անհայտ մարդկանց կողմից հարձակման են ենթարկվել են ՀԱԿ համակիրները, որոնք բնակչությանն իրազեկում էին հուլիսի 2-ին կայանալիք ընդդիմության ցույցի մասին: Հարձակվողներից ոմանք զինված են եղել: Փորձելով խլել թռուցիկները եւ բարձրախոսը` անհայտ անձինք ծեծի են ենթարկել ՀԱԿ համակիրներին, ինչի արդյունքում Սահակ Մուրադյանը, Հերբերտ Գեւորգյանը եւ Տիգրան Առաքելյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդվում է ՀԱԿ մամլո հաղորդագրությունում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |