Կիպրոսի նախագահ. «Մատենադարանը» գանձ է ողջ մարդկության համար

PanARMENIAN.Net - Այսօր` հուլիսի 6-ին, Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը, որը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, այցելել է Հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտ «Մատենադարան»:



Կիպրոսի նախագահին եւ նրա կնոջը ներկայացրել են «Մատենադարանի» մշտական եւ նոր ցուցադրությունները:



Հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանը Դիմիտրիս Խրիստոֆիասին եւ նրա կնոջը հուշանվերներ է մատուցել` «Հայկական մանրանկարների գանձերը» ալբոմը եւ «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալը:



Կիպրոսի նախագահն իր հերթին Հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի տնօրենին է մատուցել առագաստանավի հուշանվերային մանրակերտը` հայտնելով. «Հուսով եմ` մոտ ապագայում հնարավոր կլինի նման նավով շրջանցել Կիպրոսը»: Հրաչյա Թամրազյանն ի պատասխան հայտնել է. «Հայերը սրտանց պատրաստ են աղոթել դրա համար»:



Հրաժեշտին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հուշամատյանում գրել է. «Մատենադարանը» գանձ է ողջ մարդկության համար»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---