Թուրքիայի ԵՄ մտնելու կողմից հանդես է գալիս երկրի բնակչության պակաս քան 35% 8 սեպտեմբերի 2009 - 20:58 AMT PanARMENIAN.Net - «Թուրքերը մոռացել են Եվրոպայի մասին: Չափազանց երկար ժամանակ էր, որ ոչինչ տեղի չէր ունենում, եւ ԵՄ մտնելու հեռանկարներն օրեցօր նվազում են»,- այդպես է իրադրությունը գնահատում թուրք փորձագետ Ջենգիզ Աքթարը: Հարցումների տվյալներով, Թուրքիայի ԵՄ մտնելու կողմից հանդես է գալիս երկրի բնակչության պակաս քան 35%, եւ դրա գլխավոր պատճառը առաջատար եվրոպական առաջնորդների արտահայտած միտքն է այն մասին, որ նրանք պետք չեն Եվրոպային: «Սկզբում Անգելա Մերկելը արտահայտվեց Թուրքիայի հետ «արտոնված հարաբերությունների» կողմից, ինչը նշանակում է, որ Թուրքիան չի կարող լիիրավ անդամ լինել,- ենթադրում է International Crisis Group վերլուծաբան Հյու Պոուպը:- Այդ գաղափարը 2007-ին յուրացրեց նաեւ նախագահ Սարկոզին»: Օգոստոսյան հարցման արդյունքներով, թուրքերը Ֆրանսիային սպառնալիք են համարում իրենց երկրի շահերի համար, եւ հարցվածների միայն 0,64% է Գերմանիային բարեկամական երկիր համարում: «Թուրքիայի ԵՄ ինտեգրվելու գործընթացը գլխավոր նպատակ է մնում միայն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության համար, այն էլ հիմնականում միայն բանավոր. Արդարության եւ զարգացման կուսակցությունը հիասթափված է այն բանից, թե ինչ է ստացել ԵՄ-ից ի պատասխան իր ջանքերի»,- գրում է ABC թերթը: Հրատարակությունը մեջբերում է ընդդիմության առաջնորդներից մեկի` Գյուրսել Թեքինի խոսքերն այն մասին, որ եվրոպացիները թուրքերին թելադրում են, թե ինչը եւ երբ անել, ինչին թուրքական հասարակությունը բավական բացասաբար է արձագանքում: Թուրքիայի շատ բնակիչների կարծիքով, «ազգային ինքնության կորուստը» եւ այլ զոհեր, որոնք անհրաժեշտ են ԵՄ մտնելու համար, դրան չարժեն; իրենց երկրի` միություն մտնելու համար գլխավոր արգելքը նրանք համարում են «պատմական նախապաշարմունքները» եւ «կրոնամշակութային տարբերությունները»: «Եթե ԵՄ-ն կոնկրետ ժամկետներ սահմաներ, թուրքերը կրկին կօժանդակեին մտնելու գաղափարը»,- գտնում է Թեքինը: Սակայն դա, ըստ երեւույթին, մոտ ապագայում լինող բան չէ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |