Այս աշնանը ԵԽԽՎ չի քննարկելու Հայաստանի ներքին քաղաքական խնդիրները

PanARMENIAN.Net - «Կարծում եմ անիմաստ է ակնկալել, որ այս աշնանը ԵԽԽՎ-ում կամ այլ եվրոպական կառույցներում կքննարկվեն Հայաստանի ու Թուրքիայի ներքին քաղաքական խնդիրները»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:



Սաֆարյանի խոսքով, դա պարզ դարձավ, երբ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը ողջունեց հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունները եւ ընդգծեց, որ նրանք «բավական շատ են աշխատել այդ Արձանագրությունների շուրջ»: Ինչպես գտնում է Սաֆարյանը, դա նշանակում է, որ եվրոպական կառույցները չեն քննարկելու Հայաստանի եւ Թուրքիայի ժողովրդավարացման խնդիրները, որպեսզի չվնասեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:



Սաֆարյանն ավելացրել է, որ այդ մասին իրենց խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, որը ներկայացնում է «ժառանգությանը» Եվրոպայի Խորհրդում, իր հանձնաժողովի նիստից հետո վերադառնալով, նույնպես հայտնել է, որ Հայաստանի ներքին քաղաքական հարցերը չեն քննարկվելու:



Սաֆարյանի կարծիքով, Եվրոպան ավելի շատ նշանակություն է տալիս սեփական աշխարհաքաղաքական շահերին, քան Հայաստանի ու Թուրքիայի ժողովրդավարացմանը, ինչը շատ կարեւոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում բարենպաստ մթնոլորտի ապահովման համար: «Այսինքն, եվրոպական կառույցները միացել են Ռուսաստանի ու ԱՄՆ կողմից նախաձեռնված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- ամփոփել է Սաֆարյանը:



Սաֆարյանի կարծիքով, Եվրոպայի Խորհրդում Հայաստանի խնդիրների քննարկումների բացակայության դեպքում դրանից, իհարկե, կտուժի երկրում բարեփոխումների եւ ժողովրդավարացման գործընթացը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---