«Ժառանգությունն» ԱԺ-ին է ներկայացրել «Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խորհրդակցական խմբակցությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել «Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:



«Շուտով այս օրինագիծը շրջանառության մեջ կդրվի խորհրդարանում, եւ մենք հուսով ենք, որ այս անգամ մեր գործընկերները հավանություն կտան օրինագծին»,-ասել է Ս.Սաֆարյանը: Նա հույս է հայտնել, որ նույնիսկ եթե խորհրդարանը չընդունի օրինագիծը, այն կմնա օրակարգում որպես «վերջին զինամիջոց»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---