ՀՀ խորհրդարանի խոսնակը դեկտեմբերի 2-6 Կորեա կայցելի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Քյու-Հենին (նստավայրը` Մոսկվա): Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկեցին ս.թ. դեկտեմբերի 2-ից 6-ը ՀՀ ԱԺ նախագահի Կորեայի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցի հետ կապված հարցերը:



Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա կլինի վերջին ժամանակաշրջանում առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Կորեայի Հանրապետություն` զրուցակիցները վստահություն հայտնեցին, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը: Այդ համատեքստում նրանք հատկապես կարեւորեցին առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, որի համար անհրաժեշտ համարեցին երկու երկրների գործարարների միջեւ շփումների խրախուսումը:



Աբրահամյանը նշեց, որ չնայած Հայաստանն ու Կորեան բաժանող տարածությանը` այցը իրենց պատմությամբ եւ հոգեւոր նկարագրով իրար նման երկու ժողովուրդների միջեւ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու հնարավորություն է ընձեռում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նաեւ կարեւորեց Կորեայի Հանրապետության խորհրդարանի հետ փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---