ՀԴԿ. Վարչապետի անդամակցումը ՀՀԿ-ին` բնական երեւույթ է

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի անդամակցումը ՀՀԿ-ին` բնական երեւույթ է, քանի որ քաղաքական թիմը պետք է միասնական լինի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:



«Հայաստանի կառավարությունն երկընտրանքի առջեւ է` կամ նա պետք է լրջորեն պայքարի օլիգարխիկ համակարգի եւ ստվերային տնտեսության դեմ, կամ ամեն ինչ թողնի ինչպես կա: Սակայն քանի որ օլիգարխների դեմ պայքարը դա պայքար է ողջ համակարգի դեմ, ապա դժվար է ասել կկարողանա կառավարությունը դիմել նման քայլի»,-հայտարարել է Արամ Սարգսյանը:



Ըստ նրա, եթե ՀՀ կառավարությունը կոնկրետ միջոցներ ձեռնարկի կլանային համակարգի դեմ, ապա առաջիկայում կարելի է իրական փոփոխություններ ակնկալել: «Պետք է հիշել, որ ներքին վիճակից են կախված հաջողություններն արտաքին քաղաքականության մեջ»,-ասել է Արամ Սարգսյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---