Հունաստանի «Հայ Դատ» կոմիտեն դատապարտում է Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ բանակցություններում 2 դեկտեմբերի 2009 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի «Հայ Դատ» կենտրոնական կոմիտեն դատապարտում է Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում: Ինչպես ասվում է կոմիտեի հայտարարության մեջ, Ադրբեջանի նման դիրքորոշումը հակասում է այն պարտավորություններին, որոնք Բաքուն ստանձնել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում:«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու անպատասխանատու վարքը, նա նպատակ է հետապնդում լարված իրադրություն ստեղծել Հարավային Կովկասում: Բաքվի նման վարքը պարզապես ձախողում է միջազգային հանրության ջանքերը` ուղղված հակամարտության կարգավորման ձեռքբերմանը»,- ընդգծված է կոմիտեի հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները միջազգային հանրությանը, մասնավորապես ԵԱՀԿ-ին կոչ են անում ուժեղացնել միջոցները միջազգային իրավունքի հիման վրա հակամարտության լուծմանը հասնելու համար, գրում է Azad Or թերթը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |