ՀՀ խորհրդարանը հավանություն է տվել հայ խաղաղապահների գործուղմանը Աֆղանստան

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավորները հավանություն են տվել Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի կողմից ստորագրված համաձայնագրերին, որոնք կանոնակարգում են հայ խաղաղապահների Աֆղանստան գործուղման հետ կապված իրավական եւ ֆինանսական հարցերը: Այն նախօրեին ՀՀ ԱԺ նիստում ներկայացրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:



ՀՀ պաշտպանության նախարարը հաղորդել է, որ հայ խաղաղապահների զորակազմը կծառայի գերմանական ռազմական ստորաբաժանման կազմում եւ կենթարկվի ՆԱՏՕ-ի Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը:



Հայ խաղաղապահների խնդիրն է լինելու ապահովել Կունդուզ օդակայանի անվտանգությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---