ՀՅԴ. ՀՀ կառավարությունը չկարողացավ հարիր կերպով դիմակայել տնտեսական մարտահրավերներին

PanARMENIAN.Net - Անկախ ամեն ինչից, 2009-ին մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովն արդյունավետ աշխատանք կատարեց: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` գնահատելով 2009թ. դրական եւ բացասական երեւույթները:



«Հանձնաժողովի եզրակացությունը կշռադատված էր եւ կարող է հասարակության առողջացմանն ուղղված քայլ դառնալ»,- ասաց պատգամավորը: Միեւնույն ժամանակ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ մարտի դեպքերը չի կարելի փակ էջ համարել այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացվել մարտի դեպքերի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի խորհրդատվությունները:



Անդրադառնալով 2009թ. բացասական երեւույթներին` ՀՅԴ-ից պատգամավորն ընդգծեց ՀՀ կառավարության ոչ հարիր գործողությունները տնտեսական մարտահրավերներին դիմակայելու համար:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---