Ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում առանձնահատուկ քաղաքական իմաստ ունի

PanARMENIAN.Net - Իրական քաղաքական հեռանկարում Հայաստանում ռուսական ռազմակայանի գոյության նպատակահարմարությունը չի դիտարկվի: Այդ մասին Երեւան-Մոսկվա «Հայ-ռուսական հարաբերություններ` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երեւան կատարած այցի արդյունքները» թեմայով հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:



«Հայ-թուրքական հարաբերությունների նույնիսկ ամենաբարենպաստ զարգացումը չի հանգեցնի Հայաստանում ռուսական ռազմակայանի փակմանը: Ես այդ առումով մտավախություններ չունեմ»,-ասել է քաղաքագետը: Նա նշել է, որ ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում առանձնահատուկ քաղաքական իմաստ ունի:



Քաղաքագետը թերահավատորեն է վերաբերում այն հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունները կարող են այնքան լավանալ, որ Հայաստանը կպահանջի դուրս բերել ռուսական ռազմակայանը: Նա նշել է, որ ռազմակայանը ռուս-հայկական ռազմավարական հարաբերությունների խորհրդանիշն է:



102-րդ ռուսական ռազմակայանը Հայաստանում Անդրկովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական ներկայության կարեւորագույն օբյեկտներից մեկն է, ռուս-հայկական հարաբերությունների գլխավոր բաղադրիչներից մեկը: Այն գտնվում է Գյումրիում` Երեւանից 120 կմ հեռավորության վրա:



102-րդ ռազմակայանը ստեղծվել է 1995թ. ըստ միջազգային պայմանագրերի: Անդրկովկասի Կարմիր դրոշի ռազմական շրջանի ստորաբաժանումների հիման վրա ստեղծվեց 102-րդ ռուսական ռազմակայանը, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգի շրջանակներում:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---