Արման Մելիքյան. Հայաստանը, չհրաժարվելով արձանագրություններից, քարտ-բլանշ տվեց Թուրքիային

Արման Մելիքյան. Հայաստանը, չհրաժարվելով արձանագրություններից, քարտ-բլանշ տվեց Թուրքիային

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին փուլն ավարտվեց Անկարայի առավելությամբ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլսում հայտարարել է Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Թուրքական կողմին հաջողվեց միջազգային ասպարեզում գաղափար տարածել, թե Հայաստանը հաշտվել է տարածաշրջանում Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների և Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական հողերը կորցնելու հետ: Վստահ եմ, որ ապագայում Թուրքիան նոր վարկածներ առաջ կքաշի, որին հայկական կողմը պատրաստ չէ գաղափարական տեսակետից»,-ասել է Մելիքյանը:

Ըստ նրա, այսօր գործող իշխանությունը հպարտորեն հայտարարում է, թե պատռեց Թուրքիայի դիմակը, սակայն, դրան, ըստ Մելիքյանի, հավատում է միայն ինքը ղեկավարությունը և այլևս ոչ ոք: Ա.Մելիքյանը վստահ է, որ Թուրքիային հաջողվեց մուտք գործել ղարաբաղյան կարգավորման գործընթաց, իսկ Հայաստանը հեռու մնաց այդ գործընթացներից, և որոշումները կարող են կայացվել հաշվի չառնելով պաշտոնական Երևանի կարծիքը: «Ըստ իս, ՌԴ նախագահի Թուրքիա, այնուհետև` Հայաստան կատարելիք այցերից հետո պարզ կդառնա, թե որքան ժամանակ կտրվի հայկական կողմին հաղթահարելու համար իրավիճակը կամ իրեն պարտադրված որոշումները,-ասել է Արցախի ԱԳ նախկին նախագահը:

Ինչպես նշել է Մելիքյանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը արհեստականորեն վերածվեց «արձանագրությունների գործընթացի»: Ըստ Մելիքյանի, Թուրքիան փորձում էր ծուղակի մեջ գցել Հայաստանին, քանի որ հղում անելով արձանագրությունների վրա, Երևանն ավտոմատ կերպով հրաժարվում է Անկարայի հետ հայ ժողովրդների իրավունքների վերականգնմանն առնչվող հարցերի քննարկումից: «Մենք սկզբից պետք է հայտարարեինք, որ Կարսի պայմանագիրն անվավեր է: Ես առաջարկում էի դիմել Ռուսաստանին` առաջարկելով հրաժարվել նաև Մոսկվայի պայմանագրից: Այդ քայլով մենք կարող էինք բանակցություններ սկսել Թուրքիայի հետ այն դիրքերից, որից մենք կարող էինք խոսել Անկարայի հետ 1918թ.»,-ասել է Արման Մելիքյանը: Նա հավելել է նաև, որ Հայաստանը գործիք դարձավ այն գերտերությունների համար, որոնք տարածաշրջանում այլ նպատակներ են հետապնդում, որոնք հակասում են հայ ժողովրդի շահերին:

Մելիքյանը հավելել է նաև, որ այսօր արձանագրությունները դեռևս ակտուալ են մնում և նույնիսկ դրանց վավերացման առկախման ձևն աշխատեց ի օգուտ Թուրքիայի: «Հայաստանը, չհրաժարվելով արձանագրություններից, քարտ-բլանշ տվեց Թուրքիային, և Անկարան այսօր կարող է ազատ առաջ քաշել Ղարաբաղի հարցը որպես նախապայման»,-ասել է Արցախի ԱԳ նախկին նախարարը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---