Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակը կառաջարկի ԵՄ-ին իր կազմում ընդգրկել Հայաստանին, ԼՂՀ-ին ու Ադրբեջանին որպես ասոցիատիվ անդամների

Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակը կառաջարկի ԵՄ-ին իր կազմում ընդգրկել Հայաստանին, ԼՂՀ-ին ու Ադրբեջանին որպես ասոցիատիվ անդամների

PanARMENIAN.Net - ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները անցել են ազատ, եղել են ժողովրդավար և համապատասխանում են ԵՄ բոլոր չափանիշներին: Այդ մասին հայտարարել է Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոն Եվրոպայի հայկական միություննեի ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսում:

Ըստ Միկլոշկոյի, ԼՂՀ ընտրությունները նման են 5 տարին մեկ անգամ անցկացվող հանրաքվեի: Նա հավելել է նաև, որ այդ ֆոնի վրա զարմանք է հարուցում ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Քեթրին Էշտոնի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ-ն չի ճանաչում ԼՂՀ-ում անցած ընտրությունները: «Այդ դեպքում ինձ մոտ հարց է առաջանում` ի՞նչ է ուզում ԵՄ-ն»,-ասել է Միկլոշկոն, նշելով, որ ԼՂՀ խնդիրը նաև ԵՄ-ի խնդիրն է, քանի որ Ղարաբաղում լուծվում է Եվրամիության ապագան:

Միկլոշկոն հաղորդեց նաև, որ նա Աշոտ Գրիգորյանի հետ միասին շուտով ԵՄ-ին կներկայացնի ղարաբաղյան խնդրի լուծման նոր հայեցակարգը: «Դա Հարավային Կովկասի երկրների կոնֆեդերացիայի» գաղափարն է` այսինքն մենք առաջարկում ենք ԵՄ-ին իր կազմում ընդգրկել Հայաստանին, ԼՂՀ-ին ու Ադրբեջանին որպես ասոցիատիվ անդամների: Հակառակ դեպքում լարվածությունը տարածաշրջանում կպահպանվի»,-հայտարարել է նա:

Ինչպես նշել է Միկլոշկոն, կոնֆեդերացիայի մասին առաջարկը ամենևին չի նշանակում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն սպառել է իրեն, քանի որ տվյալ պահի դրությամբ Ղարաբաղում խաղաղությունը պահպանվում է տեղական իշխանությունների և Մինսկի խբմի ջանքերով: «Մենք ուղղակի ցանկանում ենք զուհագեռաբար ակտիվացնել ղարաբաղյան խնդրի լուծումը»,-ասել է նա:

Իր հերթին Աշոտ Գրիգորյանը հայտարարեց, որ այն բանից հետո, երբ Հայաստանը, ԼՂՀ-ն ու Ադրբեջանը դառնան ԵՄ ասոցիատիվ անդամներ, նրանք բարեփոխումներ կանցկացնեն, ինչը թույլ կտա նրանց մի քանի տարի անց դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու երկրներ:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե աջակցում են արդյոք Հայաստանի ու ԼՂՀ-ի իշխանությունները այս նախաձեռնությանը` Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, որ քննարկել է այդ հարցը Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ, որը չի սատարել առաջարկին: «Իսկ ԼՂՀ իշխանություններին, հակառակը, շատ հետաքրքրեց մեր նախաձեռնությունը, սակայն նրանք դեռևս վերջնական պատասխան չեն տվել»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Ուրիշ ոչ մի կետի շուրջ դեռ ոչ մի հստակ համաձայնություն չկա»,– ասել է նա
Նա նշել է, որ նպատակահարմար չի գտնում ստեղծված իրավիճակում գործունեություն ծավալել խորհրդարանում
«Շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ ընդդիմադիր քաղաքացիական դիրքորոշմանը»,-գրել է նա
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին դիմել է ռուս խաղաղապահներին՝ հորդորելով չկիրառել Լեռնային Ղարաբաղ տեղանունը
---