Զդիսլավ Ռաչինսկի. Լեհաստանը չեզոք դիրք է գրավում ղարաբաղյան հարցում31 մայիսի 2010 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չեզոք է: Պաշտոնական Վարշավան գտնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Այդ մասին Երևանում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Ըստ լեհ դիվանագետի, այդ երեք սկզբունքները պետք է միասին դիտարկվեն, իսկ մնացած բոլոր հարցերը, որոնք վերաբերում են խնդրին, պետք է քննարկեն 3 կողմերը` Հայաստանը, Ադրբեջանն ու Ղարաբաղի բնակչությունը: «ԵՄ-ն ուղղակիորեն ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Ինձ թվում է, որ այժմ ամենահարմար պահն է, որ հակամարտության լուծմանը միանան այլ ուժեր և կազմակերպություններ, սակայն միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ ԵՄ-ն կարևոր դեր կկատարի այս հարցում ֆինանսական աջակցության և խաղաղապահ ուժերի տրամադրման հարցում»,-ասել է Զդիսլավ Ռաչինսկին: Նա հավելել է, որ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար Հարավային Կովկասի երկրները պետք է աշխատեն կայունացնել տարածաշրջանը` հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման համար: «Անհնար է հասնել հակամարտության երկարաժամկետ լուծման առանց այն մարդկանց մասնակցության, որոնց վերաբերում է այդ խնդիրը»,-ասել է լեհ դիվանագետը: Անդրադառնալով ընտրություններին ԼՂՀ-ում` Զդիսլավ Ռաչինսկին հայտարարել է, որ այդ ընտրությունների ճանաչումն ԵՄ-ի կողմից կնշանակեր, որ ԵՄ-ն դե-յուրե ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես պետություն: «Միջազգային հանրությունը չի կարող իր որոշմամբ օրինականացնել այն, ինչի հետ համաձայն չեն մյուս պետությունները»,-ասել է նա: Գնահատելով հայ-լեհական հարաբերությունների մակարդակը` դեսպանը նշել է, որ այդ հարաբերությունները բարեկամական են և Լեհաստանը համակրանքով է վերաբերվում հայ ժողովրդին: Ըստ նրա, հայ-լեհական համագործակցության ակտիվացմանը կնպաստի Երևան-Վարշավա ուղիղ չվերթի բացումը, ինչը սպասվում է արդեն ընթացիկ տարվա հուլիսին: Ինչ վերաբերում է ամերիկյան ՀՀՊ համակարգերի տեղակայմանը, Զդիսլավ Ռաչինսկին նշել է, որ լեհական կողմը գտնում է, որ արդյունավետ հակահրթիռային միջոցների առկայությունը կնպաստի նրա անվտանգությանը: Գնահատելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը` դեսպանը հայտարարել է, որ Լեհաստանը դրական է վերաբերվում Անկարայի եվրոպական ընտանիքի անդամ դառնալու ձգտմանը, սակայն դրա համար Թուրքիան պետք է կատարի որոշակի պայմաններ և բարեփոխումներ իրականացնի եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար: «Ներկայումս Թուրքիան պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին»,-ասել է դիվանագետը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |