Հայաստանի վարչապետը երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հանդես է եկել խոսքով 1 հունիսի 2010 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբհանդես է եկել խոսքով: Նա, մասնավորապես, ասել է. «Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Շատերն այն նշում են որպես երեխաների տոն: Դա պատահական չէ, քանզի հարգանքն ընտանիքի ու սերը երեխաների հանդեպ մեր հիմնական ավանդույթներից են: Մեզնից յուրաքանչյուրն անում է հնարավորը, որ երեխաներին փոխանցվեն ընտանեկան ջերմությունն ու հոգատարությունը: Բոլոր երեխաներին ցանկանում եմ առողջություն ու անամպ երկինք: Մեր նպատակն է, որ նրանք ունենան անհոգ մանկություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա: Այս պայծառ ու լուսավոր օրվա կապակցությամբ մաղթում եմ խաղաղություն ու ամենայն բարիք», հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |