Ռուբեն Մեհրաբյան. Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանին թույլ է տալիս հսկողության տակ պահել Ադրբեջանին 8 հունիսի 2010 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չեզոք չէի անվանի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` մեկնաբանելով Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան չի պատրաստվում փոխարինել ղարաբաղյան հակամարտության կողմերին: Նրա խոսքով, Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում թելադրվում է տարածաշրջանում ազգային շահերով: Ընդ որում, նա նկատել է, որ ղարաբաղյան հակամարտության օգնությամբ Ռուսաստանը հսկողության տակ է պահում տարածաշրջանը: «Ղարաբաղյան հակամարտությունն ունիվերսալ գործիք է, որը Ռուսաստանին թույլ է տալիս հսկողության տակ պահել Ադրբեջանին»,- ասել է Մեհրաբյանը: Նրա խոսքով, Հարավային Կովկասում ստեղծված ստատուս-քվոն առայժմ ապահովում է հնարավոր կայունությունը տարածաշրջանում, և Ռուսաստանն իրեն չի զրկի դրանից: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |