Էդվարդ Նալբանդյան. Ավստրիայի արտգործնախարարի այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-ավստրիական հարաբերություններին

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մայքլ Փոսթլին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը,շնորհավորելովդեսպան Փոսթլին նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Հայաստանի արտաքինքաղաքականգերատեսչության ղեկավարը կարևորեց տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խթանման նպատակով քայլերի ձեռնարկումը: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հունիսի երկրորդ կեսին նախատեսված Ավստրիայի արտգործնախարար Մայքլ Շպինդելեգեռի այցելությունը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-ավստրիական հարաբերություններին, հատկապես, որ նախարարի հետ Երևան է ժամանելու ավստրիացի գործարարների ներկայացուցչական պատվիրակություն և տեղի է ունենալու գործարար համաժողով:

Դեսպան Մայքլ Փոսթլը շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար ընդգծեց, որ Ավստրիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացմանը և վստահեցրեց, որ իր առաքելության ընթացքում ջանքեր կգործադրի այդ նպատակով:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Փոսթլը մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---