«Սարդարապատ» շարժումը մտադիր է Հայաստանում ձևավորել այլընտրանքային խորհրդարան

«Սարդարապատ» շարժումը մտադիր է Հայաստանում ձևավորել այլընտրանքային խորհրդարան

PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժումը մտադիր է ձևավորել այլընտրանքային խորհրդարան: Այդ մասին Երևանում հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրարյր Սեֆիլյանը: Նրա խոսքերով, նոր խորհրդարանի ստեղծման կարևորությունը նրանում է, որ գործող խորհրդարանը չի ներկայացնում երկրի բնակչության շահերը: Նա ավելացրեց, որ այդ խորհրդարանը մտադիր չէ դառնալ ՀԱԿ այլընտանքը, քանի որ ՀԱԿ շատ անդամներ մասնակցելու են դրա ձևավորմանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, Սեֆիլյանն ասաց, որ Հայաստանում օրենսդրությունն այլընտրանքային խորհրդարան ստեղծելու հնարավորթյուն տալիս է, և երբ այն վերջնականապես կձևավորվի, շարժումը կհայտարարի այդ իրավական կառույցում իր կարգավիճակի մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---