Իր դիվերսիոն հարձակումներով Բաքուն փորձում է, թե ինչպիսին կլինի Հայաստանի արձագանքը

Իր դիվերսիոն հարձակումներով Բաքուն փորձում է, թե ինչպիսին կլինի Հայաստանի արձագանքը

PanARMENIAN.Net - Իր դիվերսիոն գործողություններով Բաքուն փորձում է Հայաստանի և միջազգային հանրության արձագանքն այն իրավիճակի համար, եթե Բաքուն որոշի լուծել Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, դա նորություն չէ տարածաշրջանի համար, քանի որ նույնը արեց Վրաստանը ռուս-վրացական հակամարտության դեպքում:

Ընդ որում Ստեփան Սաֆարյանը քննադատեց միջազգային հանրության արձագանքը Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ` կանգ առնելով, հատկապես ԵԱՀԿ ՄԽ հայտարարության վրա և համարելով այն անընդունելի: «Ադրբեջանը կարող է անհամարժեք հետևություններ անել այդ հայտարարությունից»,-ասել է Սաֆարյանը` հավելելով, որ դրանով ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ թե լուծում է, այլ բարդացնում է հակամարտության լուծումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---