Մեծ Բրիտանիան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կրառումից

Մեծ Բրիտանիան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կրառումից

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան ցավում է հունիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպի հետևանքով զոհերի համար և գտնում է, որ ուժի կիրառումը և նման միջադեպերն անընդունելի են: Այս մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը: «Երկու կողմերը պետք է զերծ մնան ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից: Տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ շեշտում է բանակցությունների միջոցով խնդրի լուծմանը հասնելու կարևորությունը: Մենք հուսով ենք, որ նման միջադեպեր այլևս չեն լինի և խրախուսում ենք երկու կողմերին ակտիվացնել ջանքերը վերջնական և երկարատև լուծման հասնելու համար»,-ասաց դիվանագետը: Նա հավելեց, որ վերջին միջադեպն անհանգստության տեղիք է տալիս, սակայն Մեծ Բրիտանիան կարծում է, որ իրավիճակը հեռու է պատերազմի վերսկսումից:

Մեծ Բրիտանիան ՄԽ ձևաչափի փոփոխության կողմնակից չէ: Լոնսդեյլը նաև նշեց, որ Մեծ Բրիտանիան ողջունում է ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---