ՇՎԵՑԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ 28 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ19 սեպտեմբերի 2001 - 23:06 AMT PanARMENIAN.Net - «Արարատցեմենտ» ձեռնարկության սեփականաշնորհման միակ հավակնորդը շվեցարական «Հոլսիմ» ընկերությունն է, որը մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել: Ձեռնարկության լրիվ վերահսկման համար շվեցարացիները առաջարկում են վճարել վեց միլիոն դոլար եւ եւս չորս միլիոն` հողատարածքի համար, որի վրա գտնվում է գործարանը: Եվս վեց միլիոն հավանական գնորդը մտադիր է տրամադրել սոցիալական ծրագրերի իրականացմանը: Բացի այդ «Հոլսիմ»-ը պարտավորվում է վեց տարվա ընթացքում ձեռնարկության զարգացան մեջ ներդնել 12 միլիոն դոլար, ինչպես նաեւ ապահովել ոչ պակաս, քան 6000 աշխատատեղ: Մրցույթի անցկացման հարցերով հանձնաժողովի այսօր կայացած նիստին պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը հայտնեց, որ ընկերության կողմից առաջարկվող պայմանները մեկ շաբաթվա ընթացքում մանրամասնորեն կքննարկվեն համապատասխան նախարարություններում, որից հետո կընդունվի վերջնական որոշում:Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել նաեւ մեկ բրիտանական ընկերություն: Սակայն, նրա հայտը անվավեր է ճանաչվել, քանի որ այն չիրականացրեց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ կանխավճարը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |