ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ՓՈԽԱՆՑՎԵԼՈՒ ԵՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հանրապետությունում գործում է ազատազրկման համար նախատեսված 15 հաստատություն, այդ թվում` ուղղիչ աշխատանքային հիմնարկներ եւ քննչական մեկուսարններ: Հոկտեմբերի մեկից արդարդատության նախարարության ենթակայությանը կհանձնվեն Վանաձորի եւ Գյումրիի մեկուսարանները, Հրազդանի, Արթիկի, Կոշի ուղղիչ աշխատանքային գաղութները, Երեւանի կենտրոնական հիվանդանոցը, Նուբարաշենի ուղղիչ աշխատանքային գաղութը, Աբովյանի կանանց եւ անչափահասների գաղութը, Գորիսի բանտը եւ այլն: Ըստ արդարդատության նախարարության կառուցվածքային բարեփոխումների վարչության պետ Նիկոլայ Առուստամյանի` ժամանակավոր պահման մեկուսարնները ՆԳ համակարգից չեն տեղափոխվի արդարդատության նախարարության ենթակայության տակ: Նրա խոսքերով` այդ հարցն առայժմ չի քննարկվել: Հանրապետության բոլոր քննչական մեկուսարաններն արդարդատության նախարարության ենթակայությանը փոխանցելը պայմանավորված է Եվրախարոհրդին Հայաստանի անդամակցությամբ: Ըստ Նիկոլայ Առուստամյանի` ազգային անվտանգության նախարարության մեկուսարանն արդարդատության նախարարության ենթակայությանը հանձնելու վերաբերյալ քննարկումներ մինչ այժմ չեն եղել:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---