ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դիմել են այսօր Սահմանադրական դատարան այս տարվա ամռանը ընդունված բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման մասին օրենքը անվավեր ճանաչելու պահանջով: Խորհրդարանականները չեն դնում օրենքի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, այլ սեւեռում են դատարանի ուշադրությունը նրա ընդունման, իրենց կարծիքով, անօրինական եղանակի վրա: Պատգամավորները համարում են, որ օրենքը ընդունվել է Ազգային ժողովի կանոնակարգի խախտումներով: Օրենքին կողմ տրվել է 54 ձայն, սակայն, ինչպես պնդում են դիմումի հեղինակները, հետագայում պարզվել է, որ պատգամավորներից մեկը քոեարկել է ոչ միայն իր, այլ նաեւ բացակայող գործընկերոչ համար: Սահմանադրական դատարանը պետք է քննարկի դիմումը երեսնօրյա ժամկետում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---