Հերմինե Նաղդալյան. ՀՀ-ՌԴ հարաբերությունների մակարդակի բարձրացմանը զուգընթաց կբարձրանա նաև տարածաշրջանում համընդհանուր անվտանգության մակարդակը23 օգոստոսի 2010 - 17:23 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան թույլ տվեց ամրապնդել դաշնակցական հարաբերությունները»,- այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Նրա խոսքով, Մեդվեդևի այցը Հայաստան թույլ է տալիս նշել, որ Հայաստանն ու Ռուսաստանը լուրջ և սոլիդ գործընկերներ են, որոնց փոխհարաբերությունները զարգանում են համարժեք գործընկերության մակարդակով: «Այդ փոխհարաբերություններն ուղղված են երկրների միջև բոլոր բաղադրիչների բարելավմանը: Եթե ռազմաքաղաքական մակարդակում երկրների միջև մինչ այժմ շատ լուրջ համագործակցություն կար, ապա Ռուսաստանի նախագահի այցից հետո տնտեսական բաղադրիչը ևս լրջորեն առաջ կմղվի»,- նշել է Նաղդալյանը` ավելացնելով, որ հումանիտար բաղադրիչը նույնպես բավական բարձր մակարդակում է: Ընդ որում, նա նշել է, որ ՌԴ նախագահի այցը բավական հեռահար հետևանքներ է ունենալու: «Հայ-ռուսական հարաբերությունների մակարդակի բարձրացման հետ մեկտեղ կբարձրանա նաև Հարավային Կովկասում համընդհանուր անվտանգության մակարդակը»,- ասել է Նաղդալյանը` ավելացնելով, որ դա կապահովի նաև իրադրության հավասարակշռվածությունը տարածաշրջանի բոլոր խաղացողների համար: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |