Սևակ Սարուխանյան. Իրանը հուսալի դաշնակից չէ Հայաստանի համար

Սևակ Սարուխանյան. Իրանը հուսալի դաշնակից չէ Հայաստանի համար

PanARMENIAN.Net - 12 տարվա ընթացքում Իրանը կհայտարարի, որ միջուկային ներուժ ունի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, իրանագետ Սևակ Սարուխանյանը: Ըստ նրա, Իրանի դիրքը տարածաշրջանում վերջին երկու տարում փոխվել է՝ քանի որ երկիրն արդեն բավականին մոտ է միջուկային զենքի ստեղծմանը նրա հարաբերությունները բոլոր գերտերությունների հետ վատթարացել են:

Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանը չի կարող կամուրջ հանդիսանալ Իրանի ու Արևմուտքի միջև Իրանի միջուկային խնդրի լուծման հարցում: «Հայաստանը փոքր երկիր է, որը գտնվում է բավական բարդ քաղաքական վիճակում, և ես չեմ պատկերացնում, որ թե ինչու Իրանը կամ ՌԴ-ն պետք է դիմեն Հայաստանի միջնորդությանն այդ հարցում»,-ասել է Սարուխանյանը:

Մեկնաբանելով այն, թե կարող է արդյոք C-300 զենիթահրթիռային համալիրների վաճառքը Ադրբեջանին ուղղված լինել Իրանի դեմ, փորձագետն ասել է, որ նույնիսկ այդ ռազմական ներուժով Բաքուն չի հզորանա այնքան, որ կարողանա ոտք մեկնի Իրանի հետ: «Իրանը միշտ գերակա ուժ կլինի տարածաշրջանում»,-ասել է նա՝ հավելելով, որ չի կարծում, թե C-300 վաճառքը կուժեղացնի Բաքվի ռազմական ներուժը Թեհրանի դեմ ռազմական գործողությունների ծավալման դեպքում: Անդրադառնալով Իրանի հնարավոր միջամտությանը ղարաբաղյան հակամարտությանը՝ Սևակ Սարուխանյանն ասաց, որ, հավանաբար, Թեհրանը չի միջամտի այդ հարցին, քանի որ դա հակասում է երկրի սկզբունքներին: Նա նշել է նաև, որ Իրանը հուսալի դաշնակից չէ Հայաստանի համար:

Մեկնաբանելով ՀՀ կողմից Լեռնային Ղարաբաղը ճանաչելու անհրաժեշտությունը՝ հայ փոխձագետն ասել է, որ եթե Երևանը դա անի, ապա դա կխախտի ԵԱՀԿ ՄԽ գործունեության ձևաչափը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---