Արթուր Բաղդասարյան. Այս տարի կսկսվեն Բագրատաշենի սահմանային անցակետի տեխնիկակական վերազինման աշխատանքները

Արթուր Բաղդասարյան. Այս տարի կսկսվեն Բագրատաշենի սահմանային անցակետի տեխնիկակական վերազինման աշխատանքները

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի` սեպտեմբերի 25-ին կայացած նիստում քննարկվել և հավանության է արժանացել «Սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը»:

Այդ մասին սեպտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նրա գնահատմամբ` փաստաթղթի ընդունումը խիստ կարևոր նշանակություն ունի Հայաստանի անվտանգության ապահովման, պետական սահմանի կառավարման համակարգի բարելավման, սահմանային ենթակառուցվածքների արդիականացման, նոր տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրման առումով. «Ռազմավարությունը մշակվել է` ներգրավելով Հայաստանի բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներուժը, փաստաթուղթն անցել է միջազգային փորձաքննություն, հաշվի ենք առել ՄԱԿ-ի, Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության համապատասխան փորձագետների առաջարկություններն ու նկատառումները: Վստահ եմ` ռազմավարության ընդունումը հնարավորություն կտա որակական նոր մակարդակի բարձրացնել այս ոլորտում իրականացվելիք բարեփոխումները: Ռազմավարության հիմնական կարգախոսն է` սահուն անցում անվտանգ սահմանով: Այսօր պետական սահմանի համալիր կառավարման գործում ներգրավված են սահմանապահ ծառայությունները, ոստիկանությունը, առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունները, մաքսային ծառայությունը, և անհրաժեշտություն կար մի կողմից` վերլուծել նրանցից յուրաքանչյուրի գործառույթներն այս գործընթացում, մյուս կողմից` ներդնել մեկ պատուհանի սկզբունքը, որը հնարավորություն կտա առանց ավելորդ քաշքշուկի ապահովել մեր քաղաքացիների, Հայաստան այցելող անձանց և տրանսպորտային միջոցների ու բեռների տեղափոխումը»,- նշել է նա:

ՀՀ ԱԱԽ քարտուղարի խոսքով, փաստաթուղթն առանցքային նշանակությունունի նաև սահմանային անվտանգության ապահովման առումով, մանրակրկիտ վերլուծված են Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի հետ կապված բոլոր խնդիրները, հնարավոր վտանգներն ու մարտահրավերները, նախանշված են դրանց հաղթահարման ուղիները միջազգային փորձին համապատասխան: «Եվրամիության հետ համագործակցության արդյունքում այս տարի կսկսվեն Բագրատաշենի սահմանային անցակետի տեխնիկակական վերազինման աշխատանքները, ինչպես նաև` կմշակվի պետական սահմանի բոլոր օղակներում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման լուրջ ծրագիր: Տարեվերջին թերևս կկարողանանք սկսել կոնկրետ ֆինանսավորվող միջոցառումների իրականացումն առկա խնդիրները փուլային հերթականությամբ լուծելու համար»,- ասել է Արթուր Բաղդասարյանը, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո քարտուղարի գրասենյակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---