Հայաստանում վերանայում են պաշտպանության ռազմավարությունը

Հայաստանում վերանայում են պաշտպանության ռազմավարությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Բրյուս Դոնահյուն:

Զրույցի ընթացքում քննարկվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացիկ փուլում կատարված աշխատանքները և հետագա անելիքները:

Կողմերն արձանագրեցին պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում գրանցված առաջընթացը, նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեցին խորհրդատվության շրջանակների ընդլայնման և շարունակականության ապահովման հարցերում:

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդգծեց, որ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը և դրա հետ փոխկապակցված պաշտպանական բարեփոխումները նպատակաուղղված են միմիայն պաշտպանական կարողությունների զարգացմանը, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---