Բելառուսը չեզոք դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության հարցում 6 հոկտեմբերի 2010 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Բելառուսը բազմիցս է ամենաբարձր մակարդակով հայտարարել, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխարենկոն: Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: «Եվ իհարկե պահպանելով բոլոր կողմերի շահերը»,-ասել է Սուխարենկոն: Նա նշել է, որ իր երկիրն այսօր որևէ կողմի չի սատարում այդ հարցում: Անդրադառնալով Մինսկի խմբի գործունեության արդյունավետությանը՝ Սուխարենկոն ասել է, որ Բելառուսն այսօր այլընտրանք չի տեսնում ԵԱՀԿ ՄԽ-ին: «Մենք գտնում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,-ասել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանը: Ընդ որում, մեկնաբանելով այն, թե ինչու Մինսկը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև չի ընդունում, Սուխարենկոն ասել է, որ այդ հարցը դեռևս ուսումնասիրված չէ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |