Հայաստանը պետք է փոխի քաղաքականությունը Վրաստանի հարցում, գտնում է «Ջավախք» հայրենակցական միության ղեկավարը

Հայաստանը պետք է փոխի քաղաքականությունը Վրաստանի հարցում, գտնում է «Ջավախք» հայրենակցական միության ղեկավարը

PanARMENIAN.Net - Վրացական կողմը Հայաստան այցերից առաջ ամեն անգամ խնդիրներ է ստեծղում՝ փակելով Վերին Լարսը, որպեսզի Հայաստանի ղեկավարության հետ հանդիպմանը խոսվի միայն դրա մասին: Այդ մասին լրագրողներին է հայտարարել «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա, Վերին Լարսի խնդիրը վաղուց արդեն լուծվել է, սակայն վրացական կողմը միտումնավոր կերպով փակում է այն: «Որքա՞ն եք դրանով զբաղվելու»,-հռետորական հարց է տալիս Թորոսյանը:

Ինչ վերաբերում է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի այն հայտարարությանը, թե Վրաստանի քարտեզի վրա չկա Ջավախք, ապա Թորոսյանն ընդգծել է, որ այդ հայտարարությունը Վրաստանի իշխանությունների շարունակությունն է: «Այդ քաղաքականության շրջանակներում Վրաստանը տարբեր նախագծեր է իրականացնում, օրինակ, այժմ Նինոծմինդայի կենտրոնում մեծ համալիր է կառուցվում, որն, ըստ վրացական իշխանությունների, մանկատուն է լինելու: Հազիվ թե նման մեծ համալիրը նախատեսված լինի մի քանի տասնյակ որբերի համար: Կողքի հայերին պատկանող 2 տները իշխանությունները ստիպողաբար գնեցին տերերից, ևս 2 տուն շուտով կգնվի: Համալիր մշտապես կասկածելի բեռնատարներ ու մարդկ են մուտք գործում»,-ասել է Թորոսյանը: Նա նշել է նաև, որ նման շինարարություն է ընթանում նաև Փոկա գյուղում՝ Փարվանա լճի ափին: «Ասում են, որ վանք է կառուցվում, սակայն իրականում նման շինարարությունը ընդհանուր ոչ մի բան չունի հոգևոր կառույցի հետ»,-ասել է Թորոսյանն՝ ընդգծելով, որ ժամանակն է, որ Հայաստանը փոխի քաղաքականությունը Վրաստանի հարցում, խստացնի այն ու բարձրաձայնի խախտումների մասին միջազգային ատյաններում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---