Դավիթ Ռստակյան. Իրադրությունը Ջավախքում օրեցօր վատթարանում է

Դավիթ Ռստակյան. Իրադրությունը Ջավախքում օրեցօր վատթարանում է

PanARMENIAN.Net - Ջավախքի հայկական դպրոցներում ուսուցումն իրականացվում է երկու լեզվով` հայերեն և վրացերեն: Գոյություն ունեն նաև դպրոցներ, որտեղ վրացերեն լեզվով առարկաներն ավելի շատ են, քան հայերենով: Այդ մասին Երևանում «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունու հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը:

Ռստակյանի խոսքով, դպրոցներում աշակերտներին ստիպում են միևնույն բանաստեղծությունն անգիր սովորել երեք լեզվով` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ինչը աբսուրդ է: «Անգամ պատմության դասագրքերը 30%-ով գրված են վրացերենով»,- ընդգծել է նա:

Մեկնաբանելով Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի վերջին հայտարարությունն այն մասին, որ Վրաստանի քարտեզի վրա Ջավախք անունը կրող շրջան գոյություն չունի, Ռստակյանը նկատել է, որ այդ արտահայտությունից հետևում է, որ Ջավախքի հայեր նույնպես գոյություն չունեն: «Շատ լավ է, որ մենք այժմ արձանագրում ենք Ջավախքում առկա խնդիրները, սակայն դա բավական չէ: Իրադրությունն օրեցօր վատթարանում է, հարկավոր է որոշակի քայլեր ձեռնարկել, օրինակ դիմել միջազգային ատյաններ, Վրաստանում արտասահմանյան պետությունների դեսպաններին»,- նկատել է «Վիրք» կուսակցության համանախագահը: Նա ավելացրել է նաև, որ ժամանակին վրացական իշխանությունները շրջանառությունից հանեցին «վիրահայեր» տերմինը, որպեսզի շրջանառությունից դուրս հանեն նաև «ջավախահայեր» տերմինը:

Սևակ Արծրունին իր հերթին նկատել է, որ Գրիգոլ Վաշաձեի այդ հայտարարությունը որոշակի ուղերձ էր Ջավախքի հայերին, որ նրանք արդեն գոյություն չունեն: Նրա խոսքով, քանի դեռ ԱՄՆ-ն, ելնելով տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական շահերից, փակում է աչքերը Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման վրա, վրաստանը շարունակելու է իր ազգային փոքրամասնությունների հանդեպ իր «խուլիգանական» քաղաքականությունը: «ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունները նույնպես պետք է ակտիվ կերպով բարձրացնեն Վրաստանում ջավախահայերի իրավունքների ոտնահարման հարցերը»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---