ՀՀ վարչապետն Իրանում կներկայացնի Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները![]() ![]() PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` վարչապետը գոհունակությամբ է խոսել Հայաստանի և Իրանի միջև ծավալված արդյունավետ համագործակցության մասին և կարևորել տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցերը քննարկել են երկկողմ տնտեսական գործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունները։ Երկուստեք նշվել է տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների մասնավոր հատվածների միջև կապերի աշխուժացման անհրաժեշտությունը։ Փաստելով բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերի նշանակալի դերը երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում` նշվել է, որ 2010թ. հոկտեմբերի վերջին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ հոկտեմբերի 1-ին ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի նախագահի հետ հանդիպման ժամանակ վերջինս ՀՀ վարչապետին հրավիրել է այցելել ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատ` Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները իրանցի գործարարներին ներկայացնելու համար, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |