Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ արտաքին մրցույթում հաղթած դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը 2 նոյեմբերի 2010 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ արտաքին մրցույթում հաղթած դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը: ՀՀ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն 2010թ. ամռանն անցկացված մրցույթի արդյունքում 9 հոգի ընդունվեցին աշխատանքի ԱԳՆ համակարգի դիվանագիտական պաշտոններում` 3-6 ամիս փորձաշրջանով: Այսoր ԱԳՆ փորձաշրջանը հաջողությամբ ավարտած հինգ դիվանագետներին ԱԳ նախարարի հրամանով շնորհվեց կցորդի` առաջին դիվանագիտական աստիճանը և նրանց հանձնվեցին դիվանագետի վկայականները: Երիտասարդ դիվանագետներին շնորհավորեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որն իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Մեր երկրի յուրաքանչյուր տասը հազար քաղաքացուց մեկին է միայն վիճակվում այս պատիվը` լինել Հայաստանի Հանրապետության դիվանագետ: Սա նաև, ինչ-որ իմաստով, մեծ պատասխանատվություն է` մյուս ինը հազար ինը հարյուր իննսունիննի առջև։ Նախկինում շատերը նույնիսկ չէին համարձակվում երազել դիվանագետ դառնալու մասին. Հայաստանի դիվանագիտական ծառայությունը բուն իմաստով ձևավորված չէր, Խորհրդային Միության դիվանագետ լինելու համար հարկավոր էր լինել հարյուր հազարավորներից մեկը: Այսօր իրականացել է ձեր երազանքը և ձեզ շնորհավորում եմ այդ կապակցությամբ: Դիվանագետ լինելը նախևառաջ նշանակում է նվիրվածություն Հայրենիքին: Նշականում է գիտակցել, որ Հայրենիքը, Հայրենիքի շահը վեր է ամեն ինչից: Դիվանագետ լինելը պահանջում է մտավոր, ֆիզիկական և հոգևոր ուժերի մշտական լարում, բարձր աշխատունակություն, և իհարկե` ֆիզիկական դիմացկունություն։ Դիվանագետ լինելը նաև նշանակում է մշտապես սովորել` ոչ միայն հարստացնել գիտելիքները դիվանագիտության և միջազգային հարաբերությունների, այլ նաև` այլ, հնարավորինս շատ ասպարեզներում, որովհետև դիվանագետը պետք է լայն և բազմակողմ աշխարհահայցք ունենա, որպեսզի լավագույն կերպով կարողանա դրսևորել իրեն որպես դիվանագետի»: Նորանշանակ դիվանագետները համալրեցին ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի, Եվրոպայի իրավաբանական վարչությունները, ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |