ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արտակ Նազարյանի, Սամվել Խաչատրյանի և Մանվել Սարիբեկյանի հարազատներին 2 նոյեմբերի 2010 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հուլիսի 27-ին Տավուշի մարզի Մեհրաբի զորամասում զոհված Արտակ Նազարյանի և հոկտեմբերի 3-ին զորամասերից մեկի զորանոցի նկուղում կախված հայտնաբերված Սամվել Խաչատրյանի հարազատներին: Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Արտակ Նազարյանի և Սամվել Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության ողջ գործընթացը գտնվում է իր անմիջական վերահսկողության ներքո, իրականացվում են համապատասխան միջոցառումներ նշյալ դեպքերի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար: Միաժամանակ Սեյրան Օհանյանն ընդունել է Մանվել Սարիբեկյանի հարազատներին` արտահայտելով իր խորին ցավակցությունը: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է նաև 47 այլ քաղաքացիների` զինվորների ծնողներ, ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, պահեստազորի սպաներ և քննարկել սոցիալական ու իրավական հարցեր: Քաղաքացիների դիմումների կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |